«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի առաջին շրջանում չէր սպասում այդքան թույլ խաղ «Մանչեսթեր Յունայթեդից» (4:1):
Սեպտեմբերին «քաղաքայինները» «Էթիհադում» առանց որևէ խնդրի 4 գնդակ ուղարկեցին գործող չեմպիոնի դարպասը: Պատասխան խաղից առաջ Ֆերնանդինյոն հիշել է առաջին խաղը և խոստովանել, որ իրեն զարմացրել էր «Յունայթեդի» խաղամակարդակը:
-Այդ ժամանակ ես առաջին անգամ էի խաղում «Յունայթեդի» դեմ: Այն մեծ ակումբ է՝ մեծ պատմությամբ և լավ ֆուտբոլիստներով, ուստի ինձ համար զարմանալի էր նրանց խաղը և որ այդքան հեշտությամբ կարողացանք հաղթել նրանց:
Այժմ մենք այնտեղ ենք գնում հաղթանակի համար, սակայն գիտենք, որ դերբիում ամեն ինչ հնարավոր է: Մենք պայքարում ենք տիտղոսի համար, իսկ «Յունայթեդն»՝ իր պատվի համար,- Manchester Evening News-ին հայտնել է բրազիլիացի կիսապաշտպանը: