«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ոտքի կապանի վնասվածքի պատճառով մեկ ամիս չի կարողանա դաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ այդ վնասվածքը իսպանացի հարձակվողը ստացել է Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթական խաղում (3:1): Առաջիկա խաղերի ընթացքում «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ կլինեն հարձակվողներից միայն Սամուել Էտո՚Օն և Դեմբա Բան:
-Տորրեսը միակ ֆուտբոլիստն է, ով բացակայում է: Մեկ ամիս կամ երեք շաբաթ կպահանջվի նրա ապաքինման համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: