«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ուսի վնասվածքի պատճառով կբացակայի մինչև հոկտեմբերի վերջ:
Հիշեցնենք, որ 21-ամյա բրազիլիացին «Սոունսիի» դեմ Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի խաղում «կարապների» պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ բախվելուց հետո ստիպված էր փոխարինվել:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի համոզմամբ, հենց Կոուտինյոյի փոխարինումը վճռորոշ դեր կատարեց խաղում, որտեղ «Լիբերթիի» հյուրերը դժվարությամբ պահպանեցին ոչ ոքի հաշիվը:
Մոտ օրերս Կոուտինյոյի ուսը կվիրահատեն: Ֆուտբոլիստի վերականգնման համար ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի: