«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Սենդերոսին գնելու մասին:
«Արսենալի» և «Ֆուլհեմի» նախկին ֆուտբոլիստը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «վիլլացիների» առաջին ձեռքբերումը: Սենդերոսը բիրմինգհեմյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Արդեն վաղը Ֆիլիպը կմիանա Շվեյցարիայի ազգային հավաքականին, որպեսզի պատրաստվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ժամանակին Սենդերոսը 117 խաղ է անցկացրել «Արսենալում»՝ 2005թ-ին «զինագործների» հետ նվաճելով Անգլիայի գավաթը: Շվեյցարիայի ազգային հավաքականում Ֆիլիպը մասնակցել է 52 խաղի:
-Ես իսկապես ուրախ եմ «Աստոն Վիլլա» տեղափոխվելու համար: Սա մեծ պատմությեւն ունեցող հիանալի ակումբ է,- ասել Սենդերոսը: