«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը հեռացվել է հիմնական թիմից։
«Յունայթեդի» առաջին թիմի հանդերձարանը Քարինգթոնի բազայում կարող է տեղավորել միայն 24 խաղացողի, և բեղունալի տրանսֆերային պատուհանից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ստիպված է եղել հեռացնել այն խաղացողներին՝ ով իրեն այս պահին պետք չէ:
Ըստ The Sun-ի, «Յունայթեդը» ռեզերվ է ուղղարկել շաբաթական 110,000 ֆունտ ստեռլինգ վաստակող Ջոնսին, ինչպես նաև Բրանդոն Վիլյամսին, Թեդեն Մենգին, Աքսել Տուանզեբեն և Շոլա Շորետիրն:
Այս հնգյակը նախապես գիտեր, որ Տեն Հագը նոր մրցաշրջանում հույսը չի դնում իրենց վրա, բայց չէր կարող կամ չէր ցանկանում հեռանալ Մանչեսթերից։