• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնսը վերադարձել է «Յունայթեդի» մարզաբազա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Ջոնսը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի նոր փուլի մեկնարկի մասին։

Ջոնսը «Յունայթեդում» հանդես է եկել 2011 թվականից՝ անցկացնելով 229 հանդիպում, մինչև իր պայմանագրի ժամկետը լրանալը։

Վերջին մրցաշրջաններում Ջոնսին ուղեկցել են առողջական շարունակական խնդիրները, ուստի ողջ ամառվա ընթացքում այլ ակումբներից Ֆիլի նկատմամբ հետաքրքրության մասին խոսակցություններ չեն եղել:

Ինչպես նշում է Evening Standard-ը, Ջոնսը չի հայտարարել, որ ավարտում է կարիերան։ Ֆիլը խոստովանում է, որ դեռ ֆուտբոլ է խաղալու, բայց միևնույն ժամանակ չի պատրաստվում ժամանակ կորցնել և դրա համար վերադարձել է Քարինգթոնի մարզաբազա։

Երեքշաբթի Ջոնսը Twitter-ում հայտարարեց, որ «նոր արկած է սկսում»։ 31 ամյա անգլիացին սկսել է ձեռք բերել իր A մակարդակի մարզչական արտոնագիրը, ինչպես նաև դասընթացներ է սկսել մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։

Ջոնսը ներկայումս հետևում է տարբեր տարիքային խմբերի մարզմանը «Յունայթեդի» ակադեմիայում և մտածում է իր հետագա քայլերի մասին: