• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆիորենտինան» առաջարկ է պատրաստում Տորրեսին ձեռք բերելու համար

Ֆերնանդո ՏորրեսՀաջորդ ամռանը «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հնարավոր է տեղափոխվի «Ֆիորենտինա»:

Տորրեսը, որը Ռաֆայել Բենիտեսի գալուց հետո կարծես թե արթնացել էր, այժմ նորից խաղում է անարտահայտիչ և վերջին 11 խաղերում խփել է ընդամենը 1 գնդակ:

Ֆերնանդոյի վատ մարզավիճակը ստիպեց «ազնվականներին» հունվարին ձեռք բերել Դեմբա Բային «Նյուքասլից», բացի այդ Տորրեսն անձամբ չհրավիրվեց Իսպանիայի ազգային հավաքական:

Ակնհայտ է, որ ամռանը «Չելսին» կփորձի ուժեղացնել հարձակման գիծը՝ ձեռք բերելով կա´մ Ռադամել Ֆալկաոյին, կա´մ Էդինսոն Կավանիին, կա´մ Գոնսալո Իգուաինին: Եվ սա հնարավոր է վերջ կդնի իսպանացու կարիերային լոնդոնյան ակումբում:

Տորրեսին գնելու առաջարկ է պատրաստում «Ֆիորենտինան»: Իտալական ակումբը հույս ունի օգտվել հենց Ֆերնանդոյի` ստեղծված իրավիճակը փոխելու հետաքրքրվածությունից: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը:

Հետաքրքիր փաստեր