«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին կկարողանա վերականգնվել մինչև «Յունայթեդի» դեմ խաղը, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆրանսիացին նախորդ շաբաթ՝ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղի ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել: Այդ խաղից հետո հայտարարվեց, որ Ֆլամինին բաց կթողնի երկու-երեք շաբաթ, ինչի պատճառով էլ վտանգի տակ էր նրա մասնակցությունը գործող չեմպիոնի դեմ խաղին:
«Լիվերպուլի» դեմ խաղից առաջ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնեց, որ մոտ է Ֆլամինիի վերադարձը:
-Արտետան կվերադառնա որակազրկումից հետո, իսկ Ֆլամինին պատրաստ կլինի «Յունայթեդի» դեմ խաղին,- Վնեգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: