• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆլամինին ցանկանում է «Արսենալի» հետ կրկին տիտղոսներ նվաճել

Մաթյո Ֆլամինի«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին հայտնել է, որ իր ակումբը լրջորեն է տրամադրված առանց տիտղոսների շարքն ավարտելուն:

Ֆլամինին 2005թ-ին «Արսենալի» կազմում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչին, որտեղ «զինագործները» 11 մետրոնց հարվածաշարից հետո նվաճեցին մինչ օրս իրենց վերջին տիտղոսը:

Հինգ տարի «Միլանում» հանդես գալով` Մաթյոն ոչինչ բաց չի թողել. «Արսենալն» այդ ընթացքում ոչինչ չի նվաճել: Սակայն այժմ, Մեսութ Օզիլի` «Էմիրեյթս» ժամանելուց հետո, Ֆլամինին ցանկանում է ինչ-որ բան նվաճել:

-Այս մրցաշրջանը կարևոր է «Արսենալի» և ինձ համար: Մեր տրամադրվածությունը միանգամայն պարզ է, և Մեսութի ժամանումը դրա վկայությունն է:

Մենք ցանկանում ենք չեմպիոնական տիտղոսի համար պայքարել և հույս ունենք, որ լավ հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում: Թիմը շատ երկար է սպասել տիտղոս նվաճելուն:

Մենք ունակ ենք տիտղոսի հավակնել, անգամ եթե մեզ հավակնորդների թվում չեն ներառում: Սա իմ շարժառիթն է: Ես «Արսենալի» հետ ևս մեկ գեղեցիկ պատմություն եմ ուզում գրել,- Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է Ֆլամինին: