«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին հերքել է իր խաղընկեր Մեսութ Օզիլի հետ կոնֆլիկտ ունենալու մասին լուրերը:
«Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի դրվագներից մեկում Մաթյոն զայրացել էր իր խաընկերոջ վրա, ով չէր ցանկանում հետ գնալ և օգնել պաշտպանությանը: Լուրերի համաձայն, ֆրանսիացին Օզիլին «ծույլ» է անվանել:
Սակայն խաղից հետո Ֆլամինին հայտնել է, որ ոչ մի խնդիր չունի Մեսութի հետ:
-Կարող եմ ասել, որ Օզիլը թիմում իմ ամենամոտ ընկերներից մեկն է: Մենք երկուսս էլ ողջ ուժերն ենք ներդնում, որպեսզի թիմը հաղթի: Երկուսս էլ միշտ պայքարում ենք և երբեմն լինում են որոշ անհամաձայնություններ: Վատ է այն ակումբը, որտեղ չկա ռեակցի խաղընկերոջ գործողությունների նկատմամբ,- ասել է Ֆլամինին: Arsenal Player