«Նոթինգհեմ Ֆորեստը» համաձայնության է եկել «Արսենալի» հետ դարպասապահ Մաթ Թուրների հետ պայմանագիր կնքելու շուրջ:
Ինչպես հաղորդում է Football.London-ը, Թուրների տրանսֆերային արժեքը կկազմի 10 մլն ֆունտ, ներառյալ 3 մլն ֆունտ բոնուսներ:
Այժմ 29 ամյա ամերիկացին մեկնում է «Նոթինգհեմ» բուժզննում անցնելու։ Կազմում ստեղծված բացը լրացնելու համար «Արսենալը» դիտարկում է «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի թեկնածությունը:
Այսպիսով, Թուրները կհեռանա «Արսենալից» ընդամենը մեկ մրցաշրջանից հետո, որի ընթացքում նա անցկացրել է ընդամենը յոթ հանդիպում՝ չկարողանալով մրցակցություն ստեղծել «զինագործների» առաջին համար Աարոն Ռեմսդեյլի համար։