«Ֆուլհեմը» Դարեն Բենթին գնելու համար նոր առաջարկ է արել «Աստոն Վիլլային»:
Նախորդ շաբաթ «Ֆուլհեմը» 4 մլն ֆունտ առաջարկեց 29-ամյա անգլիացու համար, սակայն մերժում ստացավ: Ինչպես հայտնում է The Times-ը, այժմ լոնդոնյան ակումբը մի փոքր մեծացրել է առաջարկվող գումարի չափը:
«Ֆուլհեմի» այս քայլը իրենից հետ է թողնում «Նյուքասլին», որը նույնպես ցանկանում է ձեռք բերել Բենթին: «Աստոն Վիլլան» հույս ունի, որ իր ֆուտբոլիստի դիմաց 6 մլն ֆունտ կստանա, իսկ «Ֆուլհեմի» նոր առաջարկը շատ մոտ է այդ գումարին: