Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Ֆուլհեմը» պատրաստ է պայքարել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերի համար:
Որոշ աղբյուրների համաձայն, «Տոտտենհեմն» ավելի երիտասարդ Պաուլինյոյին գնելու համար պատրաստվում է բաժանվել 32-ամյա Պարկերից:
Նախկինում խոսվում էր, որ Պարկերի ծառայություններով հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, ով Սքոտի հետ աշխատել է «Տոտտենհեմում»:
Աղբյուրի հաղորդմամբ, Պարկերի համար պատրաստ է պայքարել նաև «Ֆուլհեմը»: Վերջինս ի տարբերություն «ՔՊՌ»-ի, Պարկերին կարող է առաջարկել Պրեմիեր Լիգայում հանդես գալու հնարավորություն: «Ֆուլհեմը» պատրաստվում է կիսապաշտպանի համար «Տոտտենհեմին» 4 մլն ֆունտ առաջարկել: