«Ֆուլհեմը» համաձայնության է եկել Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Ամորեբիետայի տեղափոխության հարցում:
Ֆերնանդոն Բիլբաոյում անցկացրել է ութ տարի, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլրանա նրա պայմանագիրը իսպանական ակումբի հետ: Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է իրեն փորձել անգլիական Պրեմիեր Լիգայում: Այս մասին հաղորդում է Goal պարբերականը:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Արսենալը»: «Զինագործները» չկարողացան համաձայնության գալ հունվարին և սպասվում էր, որ 28-ամյա պաշտպանի տեղափոխությունը կլինի այս ամռանը:
Սակայն Ֆերնանդոն մերժեց բոլոր առաջարկները և բանակցություններ սկսեց «Ֆուլհեմի» հետ: Ֆուտբոլիստը «Ֆուլհեմին» կմիանա հաջորդ մրցաշրջանում: