«Ֆուլհեմը» համաձայնություն է ձեռք բերել «Այաքսի» հետ՝ պաշտպան Կալվին Բասսիի տրանսֆերային արժեքի վերաբերյալ։ Այն գնահատվում է 21 միլիոն եվրո (18 միլիոն ֆունտ)։
Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ «Ֆուլհեմը» 15 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ մեկնարկային առաջարկ էր ներկայացրել Բասսիի համար:
Այդ չափը չէր համապատասխանում «Այաքսի» գնահատականին, սակայն երկու ակումբները շարունակեցին բանակցությունները և ի վերջո կողմերը կանգ առան 18 միլիոն ֆունտի վրա։ «Ֆուլհեմը» նաև խոստացել է կիսել եկամուտը խաղացողի հետագա վաճառքից, հայտնում է The Athletic-ը:
Այժմ Բասսին կկարողանա «սպիտակների» հետ քննարկել անձնական պայմանագրի պայմաններն ու բուժզննում անցնել։ Սպասվում է, որ բոլոր գործընթացները կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։
23 ամյա նիգերիացին, ում ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բրայթոնը», այս տրանսֆերային պատուհանում պետք է դառնա Մարկո Սիլվայի թիմի առաջին նորեկը, չհաշված Վիլիանին։