«Ֆուլհեմի» միակ ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը դարձավ շվեյցարական «Յանգ Բոյզի» պաշտպան Էլսադ Զվերոտիչը:
26-ամյա չեռնոգորացին, ով ազգային հավաքականում 34 խաղ է անցկացրել, պետք է որոշ ժամանակով փոխարինի Սաշա Ռիտերին, ով վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում:
Զվերոտիչը «Ֆուլհեմի» հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Մի քանի տարի առաջ Էլսադը հանդես է եկել «Լեսթերում», իսկ Եվրոպա Լիգայի անցած մրցաշրջանում աչքի է ընկել «Լիվերպուլի» դարպասը գրավելով: