«Ֆուլհեմը» վերսկսել է բանակցությունները «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին ձեռք բերելու շուրջ: Գործարքը գնահատվում է 5.1 մլն ֆունտ:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, կողմերն արդեն սկսել են բանակցությունները տրանսֆերի պայմանների շուրջ: «Ֆուլհեմը» դեռ հունվարին էր փորձում ձեռք բերել 30-ամյա դարպասապահին:
Ֆուտբոլիստի տեղափոխությունն այդ ժամանակ տեղի չունեցավ, որովհետև «Ռոման» չէր ցանկանում կորցնել խաղացողի մրցաշրջանի մեջտեղում: Սակայն այժմ իտալական ակումբը համաձայն է:
«Ֆուլհեմում» Մարտենը փոխարինելու է Մարկ Շվարցերին, որի պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 40-ամյա ավստրալիացին ավելի վաղ խոստովանել էր, որ նոր գործարքի շուրջ բանակցությունները չեն էլ սկսվել:
-Երկու ակումբները բանակցում են վաճառքի շուրջ: Ստեկելենբուրգը ավելի լավ է խաղում գլխավոր մարզչի փոխվելուց հետո, սակայն նա առաջվա պես ցանկանում է հեռանալ «Ռոմայից»: Նա իտալերեն չի խոսում, և շրջապատող միջավայրը նրան չի համապատասխանում,- հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: