Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն մերժել է «Ֆուլհեմի» հետ խաղում Օլիվյե Ժիրուի ստացած կարմիր քարտը չեղյալ համարելու «Արսենալի» բողոքարկումը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին հեռացվեց վերջին րոպեին, երբ արդեն «զինագործները» հաղթում էին 0:1 հաշվով: ժիրուն բավական կոպիտ խաղաց «Ֆուլհեմի» պաշտպան Ստանիսլավ Մանոլևի հետ:
Սակայն հարձակվողը և «Արսենալի» մարզչական շտաբը համաձայն չէին գլխավոր մրցավար Անդրե Մարիների հետ, ինչի պատճառով էլ հանդես եկան բողոքարկմամբ, որը մերժվեց:
Այս պարագայում Ժիրուն բաց կթողնի երեք խաղ: Նա չի կարողանա թիմին օգնել «Մանչեսթեր Յունայթեդի», «ՔՊՌ»-ի և «Ուիգանի» հետ խաղերում: