Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղում «Չելսիի» (3:0) խաղում պաշտպան Վեսլի Ֆոֆանան ծնկի վնասվածք ստացավ, որը կարող էր շատ լուրջ լինել:
Հենց Ֆոֆանան բացեց հաշիվը «Սթեմֆորդ Բրիջում»՝ խփելով իր առաջին գոլը լոնդոնյան ակումբի կազմում:
Սակայն ընդմիջումից առաջ 21-ամյա ֆրանսիացին փոխարինվեց, իսկ խաղի վերջում մարզադաշտը լքեց հենակներով և աջ ծնկի հատուկ պաշտպանիչով։ Այժմ «ազնվականները» սպասում են բժիշկների որոշմանը։
«Մենք վաղը կուսումնասիրենք նրա վնասվածքը և կտեսնենք դրա լրջության աստիճանը: Այս պահին ես ոչինչ չունեմ ասելու, բայց այն ստվերում է այս երեկոն»,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։