«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է երկրպագուներին, որ պատրաստ կլինի «Հալլ Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղին:
Ինչպես հայտնի է, կրունկի վնասվածքի պատճառով 35-ամյա Լեմպարդը մինչմրցաշրջանային նախապատրաստության մեծ մասը բաց թողեց և վտանգում էր չվերականգնվել մինչև մրցաշրջանի մեկնարկը: Սակայն այժմ Ֆրենկի առողջական խնդիրներն անցյալում են:
-Ոչ մի ցավ չկա վնասվածքի հետ կապված, և ես ինձ լավ եմ զգում: Ինձ դուր է գալիս մտածել, որ ես ամբողջովին առողջ եմ և պատրաստ կլինեմ «Հալլի» դեմ խաղին,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հավելենք, որ Ֆրենկին ոչինչ չի խանգարում մասնակցել նաև չորեքշաբթի կայանալիք Անգլիա-Շոտլանդիա ընկերական հանդիպմանը: