«Չելսիի» միանգամից 10 ֆուտբոլիստներ մտածում են այս ամառ լոնդոնյան ակումբից հեռանալու մասին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 4:0 ընդհանուր հաշվով պարտվելով «Ռեալին»՝ «Չելսին» գործնականում վերջ դրեց այս մրցաշրջանին։ Այժմ «կապույտները» տիտղոսների համար այլևս չեմ պայքարում այս մրցաշրջանում:
«Չելսին» դեռ չի կողմնորոշվել նոր գլխավոր մարզչի հարցում և հաջորդ մրցաշրջանում չի խաղա Չեմպիոնների լիգայում, իսկ թիմը հերթական վերակառուցման կարիքն ունի։
Այս պահին «Չելսիի» հիմնական թիմն ունի 32 խաղացող, և նրանց մոտ մեկ երրորդը, ներառյալ նրանք, ովքեր ժամանել են միայն այս մրցաշրջանում, մտածում են ակումբից հեսանալու մասին։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, մինչև 10 խաղացողներ իրենց գործակալներին հանձնարարել են նոր ակումբ գտնել իրենց համար: Նրանցից ոմանք պատրաստվում են տեղափոխվել «կապույտների» մրցակիցների կազմ:
«Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին և նրա գործընկերներն իրենց հերթին հասկանում են, որ թիմը չափազանց շատ խաղացողներ ունի, ուստի պատրաստ են հրաժեշտ տալ ութ ֆուտբոլիստների, այդ թվում՝ Ռուբեն Լոֆտուս-Չիկին, Կոնոր Գալագերին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, Կալիդու Կուլիբալին, Հակիմ Զիեզիմ, Քրիստիան Պուլիշիչին և Էդուար Մենդին։