«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի առաջնության (A-League) աստղերի հավաքականի հետ: Սա կլինի 2013/2014 մրցաշրջանին ընդառաջ խաղ:
Ինչպես տեղեկացում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, խաղը կկայանա հուլիսի 20-ին Սիդնեյի Օլիմպիական մարզադաշտում: Այս հանդիպումը վերջին 14 տարիների ընթացքում առաջինն է լինելու «Յունայթեդի» համար կանաչ մայրցամաքում:
Խաղի կազմակերպիչներն արդեն ստացել են Սէր Ալեքս Ֆերգյուսոնի համաձայնությունը. խաղին ակումբը կներկայանա ուժեղագույն կազմով` Ուեյն Ռունի, Ռոբին Վան Պերսի, Ռիո Ֆերդինանդ և Նանի:
Նշենք, որ վերջին անգամ «մանկունայցիները» Ավստրալիայում խաղացել են 1999 թվականին: Այդ ժամանակ ակումբը երկու հանդիպում անցկացրեց Ավստրալիայի ազգային հավաքականի դեմ: Սակայն առաջատարներ Դևիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը և նույնիսկ մարզիչ Սէր Ալեքսը մնացել էին Մանչեսթերում: