• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

14 տարի անց «Յունայթեդը» նորից հանդիպում կանցկացնի Ավստրալիայում

Մանչեսթեր Յունայթեդ«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի առաջնության (A-League) աստղերի հավաքականի հետ: Սա կլինի 2013/2014 մրցաշրջանին ընդառաջ խաղ:

Ինչպես տեղեկացում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, խաղը կկայանա հուլիսի 20-ին Սիդնեյի Օլիմպիական մարզադաշտում: Այս հանդիպումը վերջին 14 տարիների ընթացքում առաջինն է լինելու «Յունայթեդի» համար կանաչ մայրցամաքում:

Խաղի կազմակերպիչներն արդեն ստացել են Սէր Ալեքս Ֆերգյուսոնի համաձայնությունը. խաղին ակումբը կներկայանա ուժեղագույն կազմով` Ուեյն Ռունի, Ռոբին Վան Պերսի, Ռիո Ֆերդինանդ և Նանի:

Նշենք, որ վերջին անգամ «մանկունայցիները» Ավստրալիայում խաղացել են 1999 թվականին: Այդ ժամանակ ակումբը երկու հանդիպում անցկացրեց Ավստրալիայի ազգային հավաքականի դեմ: Սակայն առաջատարներ Դևիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը և նույնիսկ մարզիչ Սէր Ալեքսը մնացել էին Մանչեսթերում: