«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է արել «Լիվերպուլի» 17-ամյա հարձակվող Ռահիմ Ստերլինգին: Այս մասին հայտնում է goal.com կայքը:
Հարձակվողը դեռ չի պայմանավորվել «մերսիսայդցիների» հետ նոր պայմանագրի համար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել նրան առավել ձեռնտու ֆինանսական պայմաններ: Մինչդեռ «Լիվերպուլը» կարծես թե մտադիր չէ նոր պայմանագիր կնքել Ստերլինգի հետ:
2012/13 մրցաշրջանում Ստերլինգը Անգլիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: