«Նոթինգհեմ Ֆորեսթն» այս ամառ կատարեց իր 18-րդ ձեռքբերումը՝ վարձավճարով ձեռք բերելով Մադրիդի «Ատլետիկոյի» ձախ պաշտպան Ռենան Լոդիին:
2019թ-ից Լոդին հանդես է գալիս «Մադրիդի Ատլետիկոյում»։ Այս ընթացքում մասնակցելով 118 հանդիպման: 2020/21 մրցաշրջանում Ռենանը Դիեգո Սիմեոնեի թիմի հետ նվաճեց Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։
24-ամյա պաշտպանը, ով Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ ունի, պարբերաբար հրավիրվում է նաև Բրազիլիայի հավաքական, որի կազմում մինչ օրս անցկացրել է 15 հանդիպում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լոդիի վարձավճարը «Ֆորեսթին» կարժենա 4,7 մլն ֆունտ: «Անտառայինները» նաև ստացել են Ռենանին 25 մլն ֆունտով գնելու տարբերակ: