• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի անփոփում։ Լեսթեր Սիթի

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Լեսթեր Սիթի

Լավագույն ռմբարկու՝ Հարվի Բարնս – 13
Լավագույն ասիստենտ՝ Ջեյմս Մեդիսոն – 9
Լավագույն խաղացող՝ Ջեյմս Մեդիսոն
Հիասթափություն՝ Դենի Վորդ
Բացահայտում՝ Դանիել Իվերսոն

Ակնկալիքներ

Հասկանալի էր, որ խոսք չէր կարող գնալ 4-ում տեղ զբաղեցնելու մասին, քանի որ նրանք միայն մեկ թարմացում էին կատարել ամառվա ընթացքում՝ պայմանագիր կնքելով պաշտպան Վաուտ Ֆասի հետ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Անհաջող որոշումների շարքին կարելի է դասել նաև այն, որ «Լեսթերի» դարպասը երկար ժամանակ պաշտպանած Կասպեր Շմեյխելին ուղարկեցին «Նիցցա»՝ առանց նրան փոխարինող գտնելու: Բայց, հավանաբար, քչերը կմտածեին, որ մի քանի մրցաշրջան առաջ լավագույն 4-ում հավակնություններ ունեցող և վերջերս Անգլիայի գավաթը նվաճած թիմը, ի վերջո կհայտնվի անկման գոտում և կլքի Պրեմիեր լիգան:

Սեզոն

«Լեսթերն» առաջնության իր առաջին յոթ խաղերում կրեց վեց պարտություն: «Աղվեսների» պաշտպանությունը գործեց առանձին-առանձին՝ չհասկանալով Դենի Ուորդին, ով ոչ մի կերպ չէր կարողանում վստահություն ձեռք բերել՝ աննախանձելի քանակությամբ գնդակներ հանելով իր դարպասից։ Հարձակման գծում թիմն այնքան էլ վատ չէր գործում, և կիսապաշտպաններ Բարնսն ու Մեդիսոնը իրենց լավագույն մարզավիճակներում էին ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բայց նրանց ստեղծագործական ունակություններն ու գոլերը հաճախ բավարար չէին «Լեսթերին» գոնե միավոր ձեռք բերելու համար: Մեկնարկային անհաջող շարքի ընթացքում՝ երեք խաղում «Լեսթերը» կարողացավ խփել երկու գոլ, բայց պարտվեց առանց որևէ շանսի ունենալու՝ բաց թողնելով չորսը «Արսենալից», հինգը՝ «Բրայթոնից» և վեցը՝ «Տոտտենհեմից»։ Այդ պահին հարց առաջացավ Բրենդան Ռոջերսի հեռացման մասին, սակայն էկոնոմ ռեժիմում գտնվող ակումբը պարզապես չկարողացավ խզել մարզչի հետ վերջերս կնքված պայմանագիրը։ Ռոջերսին հաջողվեց դուրս գալ ճգնաժամից և մինչև փետրվար նույնիսկ «Լեսթերին» բերեց աղյուսակի միջնամաս: Բայց թիմին պատած նոր ճգնաժամը զրոյով բազմապատկեց մրցաշրջանի միջնամասում գրանցած բոլոր հաջողությունները։ Ռոջերսի հետ պայմանագիրը խզելու տուգանքը այնուամենայնիվ պետք է վճարել, իսկ նրան փոխարինած Դին Սմիթը չկարողացավ հաղթահարել առաջնությունում գրանցումը պահելու առաջադրանքը։

Գնահատական

Անբավարար։ Եվ այստեղ պետք է խոսել ակումբի մարզչական շտաբի և ղեկավարության սխալների մասին, որոնք համարում էին, որ թիմը կկարողանա տեղ զբաղեցնել աղյուսակի մեջտեղում իր հին կազմով, առանց ուժեղացնելու և թարմացնելու այն։ «Լեսթերը» վերջին մրցաշրջաններում վաճառում էր իր լավագույն խաղացողներին ավելի էժան փոխարինողների համար, բայց այս մրցաշրջանը ցույց տվեց, որ այդ կազմը սպառել է իր բոլոր հմտությունները, և նրանք պետք է մի փոքր համակարգային փոփոխություններ կատարեն: Բայց ակումբը կարծում էր, որ ավելի կարևոր է բարելավել ֆինանսական վիճակը, և Ռոջերսը բավականին լավն է, որպեսզի կարողանա հաղթահարել առաջադրանքները առանց նորեկների: Չհաջողվեց հաղթահարել, ինչպես նաև Մեդիսոնն ու Բարնսը «Լեսթերի» միակ խաղացողներն էին, ովքեր այս մրցաշրջանում դժգոհությունների առիթ չտվեցին: