• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Մանչեսթեր Յունայթեդ

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Մանչեսթեր Յունայթեդ

Լավագույն ռմբարկու՝ Մարկուս Ռաշֆորդ – 17
Լավագույն ասիստենտ՝ Բրունո Ֆերնանդես և Քրիստիան Էրիկսեն – 8
Լավագույն խաղացող՝ Մարկուս Ռաշֆորդ
Հիասթափություն՝ Դավիդ Դե Խեա
Բացահայտում՝ Ալեխանդրո Գարնաչո

Ակնկալիքներ

«Մանչեսթեր Յունայթեդ» եկավ նոր մարզիչ՝ համակարգված մոտեցմամբ և փիլիսոփայությամբ, ում որոշակի ժամանակ պահանջեց նոր աշխատավայրում իր փիլիսոփայությունը ներդնելու համար: Սպասելը, որ Էրիկ Տեն Հագը կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար իր առաջին մրցաշրջանում, սխալ էր, քանի որ իրատեսական նպատակն էր հանդիսանում հայտնվել լավագույն 4-ում և հիմք ստեղծել թիմի համար, որը կառաջադիմի և կհասնի «Մանչեսթեր Սիթիի» խաղամակարդակին: «Յունայթեդը» արժանապատվորեն փորձեց ուժեղացումներ կաատրել խաղադաի բոլոր գծերում, բացառությամբ դարպասապահի։ Թիմը համալրեցին պաշտպաններ Մալասիան ու Մարտինեսը, կիսապաշտպան Կազեմիրոն և եզրային հարձակվող Անտոնին։ Բոլորը, բացի Մալասիայից, խաղադաշտ էին մտնում հիմնական կազմում, իսկ Կազեմիրոն ընդհանուր առմամբ համարվում է թիմի նոր առաջատարը։

Սեզոն

«Յունայթեդը» սարսափելի մեկնարկեց մրցաշրջանը՝ սեփական հարկի տակ պարտություն կրելով «Բրայթոնից», իսկ արտագնա խաղում՝ «Բրենտֆորդից»: Այս հանդիպումներում թիմը լիովին մասնատված տեսք ուներ՝ պաշտպանությունում նվազագույն փոխըմբռնումով և պաշտպանների կանոնավոր գոլային պահեր ստեղծող սխալներով: Միջազգային դադարն օգնեց թիմին վերականգնվել այդ պարտություններից։ Տեն Հագը, ի պատիվ իրեն, օգտագործեց հնարավոր բոլոր տարբերակները և վերակառուցեց թիմի խաղը, այնպես, որ արդեն երրորդ տուրում նա կարողացավ հաղթել «Լիվերպուլին»: «Մանչեսթեր Սիթիից» կրած 6-3 հաշվով պարտությունը մրցաշրջանի ևս մեկ պահ էր, երբ «Յունայթեդի» պաշտպաններն ու Դավիդ Դե Խեան կցանկանային մոռանալ, բայց «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունը։ Նրանք նաև պարտություն կրեցին նոյեմբերին «Աստոն Վիլլայի» դեմ կայացած խաղում, որում Ունայ Էմերին նշեց իր նորամուտը: Այս մրցաշրջանում «Յունայթեդը» անցկացրեց ևս մեկ ամոթալի հանդիպում, որը այս անգամ պատմական մասշտաբների էր հասնում։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ մարտին, որտեղ «Լիվերպուլը» խաղադաշտում ուղղակի ոչնչացրեց Տեն Հագի թիմին 7-0 հաշվով: Այդ պարտությունից ուշքի գալու համար սակայն թիմին պահանջվեց մի քանի շաբաթ։ «Յունայթեդը» միավորներ կորցրեց «Սաութհեմպտոնի» հետ խաղում և պարտվեց «Նյուքասլին», բայց նորից հավաքվեց և հաջորդ հինգ հանդիպումներում չորս հաղթանակ կարողացավ տանել։ Այս թիմը սովորեց միավորներ վաստակել և ժամանակ առ ժամանակ կարողանում էր մրցակցել առաջատարների հետ՝ մեկական անգամ հաղթելով «Արսենալին», «Լիվերպուլին» և «Սիթիին»:

Գնահատական

Լավ: Թիմի համար, որը երբեմն կարող է ուղղակի կորել խաղադաշտում, ինչպես «Յունայթեդը» արեց «Բրենտֆորդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հետ խաղերում, երրորդ տեղում ավարտելը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը կարելի է համարել բախտի գործոն։ Այո, «Մանչեսթեր Յունայթեդի» բախտը բերեց, որ «Չելսին», «Տոտտենհեմը» և «Լիվերպուլը» միաժամանակ հայտնվեցին ճգնաժամի մեջ, բայց Էրիկ Տեն Հագին, այնուամենայնիվ, հաջողվեց ստեղծել խաղային հիմք, որը բավարար էր ետնապահների և միջակ թիմերի հետ կայուն կերպով միավորներ հավաքելուն: Մարկուս Ռաշֆորդը հիանալի մրցաշրջան անցկացրեց, Կազեմիրոն լավն էր, Ջեյդոն Սանչոն որոշակի առաջընթաց է գրանցել, բայց «Յունայթեդը» շատ խնդրահարույց դիրքեր ունի, որոնք պետք է ամրապնդվեն այս ամառ:

Հետաքրքիր փաստեր