• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Ֆուլհեմ

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Ֆուլհեմ

Լավագույն ռմբարկու՝ Ալեքսանդր Միտրովիչ – 14
Լավագույն ասիստենտ՝ Անդրեաս Պերեյրա  – 6
Լավագույն խաղացող՝ Բերնդ Լենո
Հիասթափություն՝ Սեդրիկ Սուարեշ
Բացահայտում՝ Ժոաու Պալինյա

Ակնկալիքներ

«Ֆուլհեմը» կարծես թիմ լիներ, որն ընդունակ էր մնալ Պրեմիեր լիգայում և վերջապես դա հաջողվեց անել մի շարք անհաջող փորձերից հետո: Մարկո Սիլվան կարողացավ գրավիչ խաղ ցուցադրել Քրեյվն Քոթեջում և պայմաններ ստեղծել առաջընթացի համար՝ և՛ երիտասարդ խաղացողների, և՛ արդեն կայացած ֆուտբոլիստներտի համար, որոնք, չգիտես ինչու, կորցրել էին մոտիվացիան այլ թիմերում:

Սեզոն

«Ֆուլհեմում» թերևս ամենավառ երևույթը կարելի է համարել Վիլլիանի վերակենդանացումն, որը «Արսենալում» անհաջողությունից հետո արդեն մոռացվել է։ Բրազիլացին այնքան էր ցանկանում վերադառնալ Լոնդոն, որ կարողացավ ուժ և մոտիվացիա գտնել իր մեջ և հիանալի նաախպատրաստվել այս մրցաշրջանին։ Նույնը կարելի է ասել «Արսենալի» մեկ այլ նախկին խաղացողի՝ դարպասապահ Լենոյի մասին, ով Պրեմիեր լիգայում իր լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրեց «Ֆուլհեմին» միանալուց հետո: Ի՞նչ էր գրավում «Ֆուլհեմում»։ Նույնիսկ այն ժամանակ, երբ թիմն արդեն ապահովել էր իր տեղը աղյուսակի վերնամասում, «սպիտակները» դեռ պահպանում էին իրենց ոգին, խիզախությունը և իրենց բարձր որակները ապացուցելու մեծ ցանկությունը, ինչը խառնեց գոյատևման պայքարի մեջ գտնվող բոլոր թիմերի խաղաքարտերը:

Գնահատական

Հիանալի: Չեմպիոնշիպից վերադառնալուց հետո, հենց առաջին մրցաշրջանում «Ֆուլհեմը» շատ լավն էր և առաջնությունը անցկացնում էր վստահ և ուժեղ միջակ թիմի պես: Եթե ​​չլինեին մարտ-ապրիլ ամիսների պարտությունների շարքը, միգուցե «սպիատկները» կարողանային պայքարել նաև Եվրոպական մրացաշարերի  որակավորման համար, բայց առանց դրանց էլ նրանք միևնույնն է հիանալի մրցաշրջան անցկացրին։