• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի անփոփում։ Էվերթոն

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։

Էվերթոն

Լավագույն ռմբարկու՝ Դուայթ Մակնեյլ – 7
Լավագույն ասիստենտ՝ Ալեքս Իվոբի – 7
Լավագույն խաղացող՝ Ջորդան Փիքֆորդ
Հիասթափություն՝ Նիլ Մոպե
Բացահայտում՝ չկա

Ակնկալիքներ
«Էվերթոնը» կարողացավ պահպանել Պրեմիեր լիգայում իր գրանցումը նախորդ մրցաշրջանի նախավերջին խաղում և չկարողացավ ուժեղացնել իր թույլ կողմերը տրանսֆերային շուկայի շնորհիվ՝ նոր մարզադաշտի կառուցման և ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված բարդ իրավիճակի պատճառով: Ամառային ձեռքբերումը քանակական էր, բայց ոչ որակական, մինչդեռ նրանց լավագույն խաղացող Ռիչարլիսոնը հեռացավ թիմից: Սեզոնը բարդ էր սպասվում նաև այն պատճառով, որ այնքան էլ պարզ չէր, թե ինչի է ընդունակ Ֆրենկ Լեմպարդը։ Նախորդ մրցաշրջանում Ռաֆայել Բենիտեսի դեպրեսիվ իշխանությունից հետո նրան հաջողվեց բարձրացնել թիմի ոգին, բայց կասկածներ կային նրա մարզչական ունակությունների վերաբերյալ, քանի որ հարձակման ժամանակ թիմը հիմնված էր միայն Ռիչարլիսոն-Կալվերտ-Լյուին զույգի հմտության և համագործակցության վրա:

Սեզոն

Այն, որ մրցաշրջանը սպասվածից էլ ավելի բարդ է լինելու, պարզ դարձավ, երբ թիմն սկսեց սեզոնը առանց նոմինալ հարձակվողի, քանի որ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը վնասվածք ուներ։ Նիլ Մոպեն ամբողջությամբ հիասթափեցնող ֆուտբոլ ցուցադրեց, Էլիս Սիմսը վարձավճարով ուղարկվեց «Սանդերլենդ», և Լեմպարդը ստիպված եղավ այդ դիրքում օգտագործել նոմինալ վինգերներ Գրեյին կամ Մակնեյլին: Նորեկներից միայն Ջեյմս Տարկովսկին է միանշանակ ուժեղացրել թիմը, և հիմնականում նրա հաջող գործողությունների և Ջորդան Փիքֆորդի վարպետության ու առաջնորդական որակների շնորհիվ թիմը միավորներ կարողացավ վաստակել և նույնիսկ վեցխաղյա անպարտելի շարան կարողացավ ցուցադրել: Բայց խփված գոլերը տրվեցին անհավանական դժվարությամբ, ու շուտով պաշտպանությունը սկսեց քանդվել։ Լեմպարդի հեռացումը, ով չէր հասկանում, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, հետաձգում էին, սակայն նրան փոխարինելու եկած Շոն Դայչին շատ կարճ ժամանակ պահանջվեց թիմին ուշքի բերելու համար։ Մեծ դեր խաղաց այն փաստը, որ նա խաղացողներից շատերին ճանաչում էր «Բերնլիում» աշխատելու ժամանակվանից և կարողացավ անմիջապես ոգևորել Դուայթ Մակնեյլին, ով Լեմպարդի օրոք իրեն լավ չէր կարողանում դրսևորել:

Գնահատական

Գոհացուցիչ։ Կարողացան պահպանել իրենց գրանցումը ԱՊԼ-ում, բայց ընդհանուր առմամբ, «Էվերթոնի» ցուցադրած մրցաշրջանը Պրեմիեր լիգայում ակումբի պատմության երբևէ վատագույն ելույթներից մեկն էր: Ֆրենկ Լեմպարդը թիմին առաջնորդում էր դեպի Չեմպիոնշիպ, և միայն Շոն Դայչի փորձի շնորհիվ «իրիսները» կարողացան պահել իր տեղը լիգայում: Միայն Ջորդան Փիքֆորդն ու Ջեյմս Տարկովսկին կայուն մրցաշրջան ունեցան, սեզոնի վերջում Մակնեյլն ու Դուկուրեն էին շաը լավը, ժամանակ առ ժամանակ Իվոբին էր կարողանում իրեն լավ դրսևորել։ Թիմի համար մեծ խնդիր էր վնասվածքները և Դոմինիկ Կալվերտ-Լյուինի լավ մարզավիճակի վերականգնումը, բայց այս խնդիրները նկատելի դարձան ձմռանը, երբ հնարավոր էր գնել նոր հարձակվող, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ: Թերևս Ֆարհադ Մոշիրին այն ժամանակ արդեն մտովի հրաժեշտ էր տվել ակումբին, և իրավիճակը նմանվում էր «Նյուքասլում» Էշլիի իրավիճակին, երբ նա պարզապես սպասում էր արժանի առաջարկի՝ չցանկանալով ներդնել իր սեփական գումարները ակումբում։

Հետաքրքիր փաստեր