Կիսապաշտպան Յուրի Տիլմենսը չի ափսոսում, որ անցյալ ամառ չի լքել «Լեսթերը»:
«Լեսթերի» կողմից Տիլեմանսի վաճառքն անցյալ ամառ շատ հավանական էր թվում, քանի որ Յուրիի պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի:
Ըստ Տիլեմանսի, նա այդպես էլ ճիշտ նախագիծ չգտավ իր համար: Այնուամենայնիվ, 25 ամյա բելգիացին չի ափսոսում «Քինգ Փաուերում» մնալու համար՝ չնայած աղվեսների՝ նոր մրցաշրջանի վատ մեկնարկին։
«Այս պահին ես չեմ պատրաստվում շատ բան ասել իմ պայմանագրային իրավիճակի մասին: Ես չեմ լքել «Լեսթերը» ամռանը և միշտ ասել եմ, որ նախագիծը պետք է ճիշտ լինի»:
«Միայն այն, որ «Լեսթերի» համար այժմ ամեն ինչ վատ է ընթանում, չի նշանակում, որ ես ափսոսում եմ», – Տիլեմանսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։