«Վեստ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մի քանի տոմսեր վաճառվում են 3000 եվրոյով: Սա լինելու է Սէր Ալեքս Ֆերգյուսոնի 39-ամյա կարիերայի վերջին հանդիպումը: Ինչպես նշում է AS-ը, այս գումարը կհերիքեր մրցաշրջանային բաժանորդագրության համար:
Ավելացնենք, որ Սէր Ալեքսի վերջին խաղի տոմսերի արժեքն «Օլդ Թրաֆորդում» չի գերազանցում 900 եվրոն: