• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

35-րդ տուրի առաջին խաղային օրվա անոնս

Շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, հինգ խաղով մեկնարկում է Պրեմիեր լիգայի 35-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խաղային օրվա կենտրոնական հանդիպումների անոնսը։

Բորնմուտ – Չելսի 18:00

«Բորնմութը» հաղթել է Պրեմիեր լիգայի իր վերջին հինգ հանդիպումներից չորսում: «Չելսին» 1993 թվականից հետո առաջին անգամ կարող է հինգ անընդմեջ պարտություն կրել առաջնությունում։ «Կապույտները» պարտվել են «բալերի» դեմ ԱՊԼ-ի վերջին վեց հանդիպումների կեսը (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

«Բորնմուտը» կրկին չի կարող օգտվել Մարկուս Տավերնիերի օգնությունից, ում դեռ անհանգստացնում է ազդրի հետին մասը։ Նրան հիվանդանոցում կընկերակցեն Քիֆեր Մուրը և Համեդ Տրաորեն:

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին, ով մոտ մեկ ամիս է, ինչ չի խաղում ազդրի վնասվածքի պատճառով, հնարավոր է, որ բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը: Վնասվածքներ ունեն Մարկ Կուկարելիան, Ռիս Ջեյմսը, Մեյսոն Մաունտը և Արմանդո Բրոյան:

Մանչեսթեր Սիթի – Լիդս 18:00

«Մանչեսթեր Սիթին» հաղթել է իր վերջին 9 խաղերից բոլորում, և մնացած 5 խաղում պետք է վաստակի 12 միավոր, որպեսզի ապահովագրի Պրեմիեր լիգայի չեմպիոնական 5-րդ տիտղոսը վերջին 6 մրցաշրջաններում: Ապրիլյան յոթ խաղերում «Լիդսը» բաց է թողել 23 գնդակ, ինչը ամենաշատն է Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների շրջանում: «Քաղաքացիները» Պրեմիեր լիգայում «սպիտակների»  դեմ իրենց վերջին երեք հանդիպումներից հաղթել են երեքում էլ:

«Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն, ով բաց է թողել վերջին երկու հանդիպումները, պետք է ֆիզիկական պատրաստվածության թեստ անցնի։ Էդերսոնը կարող է վերադառնալ խաղադաշտ։

«Լիդսի» նոր մարզիչ Սեմ Էլլարդայսը չի կրող օգտվել վնասվածքներ ունեցող Թեյլոր Ադամսի, Լիամ Կուպերի, Ստյուարտ Դալլասի և Լուիս Սինիսթերրայի ծառայություններից։

Տոտտենհեմ – Կրիստալ Փելես 18:00

«Տոտտենհեմը» վտանգի տակ է Պրեմիեր լիգայում առանց հաղթանակների շարքը հասցնելու մինչև հինգ հանդիպում, ինչը վերջին անգամ տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, և դա եղել է Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումից անմիջապես առաջ: «Կրիստալ Փելեսը» Ռոյ Հոջսոնի վերադարձից հետո հաղթել է իր վեց խաղերից չորսում: «Խթանները» միայն մեկ անգամ են պարտվել «արծիվներին» Անգլիայի Պրեմիեր լիգայի իրենց վերջին 15 հանդիպումներում՝ 3:0 հաշվով Սելհարսթ Պարկում անցած մրցաշրջանում:

«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Կորուստների ցանկը համալրում են Էմերսոն Ռոյալը, Ռայան Սեսենյոնը, Ռոդրիգո Բենտանկուրը և Իվ Բիսուման։

«Փելեսի» պաշտպան Նաթանիել Քլայնը ապաքինվել է ծնկի վնասվածքից։ Նաուիրու Ահամադան ֆիթնես թեստ կանցնի, Նաթան Ֆերգիուսոնն ու Ջեյմս Մակարտուրը հաստատ չեն խաղա։

Լիվերպուլ – Բրենտֆորդ 18:00

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում հինգ անընդմեջ հաղթանակ է տարել՝ 2023 թվականին Պրեմիեր լիգայի առաջին 13 խաղերի չորսի դիմաց: «Բրենտֆորդը» հունվարից հետո առաջին անգամ կարող է հաղթել Պրեմիեր լիգայի երրորդ անընդմեջ խաղում: «Կարմիրները» միայն մեկ անգամ են պարտվել «մեղուների» դեմ իրենց անցկացրած վերջին 10 տնային հանդիպումներից՝ 3-4 հաշվով 1937 թվականի նոյեմբերին։

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի հարցականի տակ է։ Ջորդան Հենդերսոնն ու Ռոբերտո Ֆիրմինոն դեռ պետք է մարզավիճակ հավաքեն: Տիագո Ալկանտարան այս մրցաշրջանում այլևս չի խաղա։

«Բրենտֆորդի» պաշտպան Քրիստոֆեր Էյերը, ով շարքից դուրս է մնացել փետրվարից, պատրաստ է կրկին խաղալուն: Վնասվածքներ են ստացել Թոմաս Ստրակոշան, Պոնտուս Յանսոնը, Կրիստիան Նյորգորը և Քեյն Լեյվիս-Պոտեռը։

Հետաքրքիր փաստեր