«Վեստ Հեմը» պատրաստվում է հաջորդ ամռանը բաժանվել կիսապաշտպան Դեքլան Ռայսից:
«Վեստ Հեմը» կարողացավ պաշտպանել Ռայսին մեծ ակումբներից անցած ամառ, սակայն Դեքլանը «մուրճերին» հասկացրեց, որ չի ստորագրի նոր պայմանագիր և ցանկանում է առաջ գնալ:
Ըստ The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուի, «Վեստ Հեմը» այլևս չի կանգնի Ռայսի ճանապարհին և մրցաշրջանի ավարտից հետո 70 միլիոն ֆունտով բաց կթողնի իրենց ավագին:
Կան լուրեր, որ Դեքլանը կարող է վերադառնալ «Չելսի», որի ակադեմիայից նա հեռացվել է երիտասարդ տարիքում, սակայն Պրեմիեր լիգայի երկու այլ ակումբներ նույնպես կցանկանան տեսնել Դեքլանին իրենց կազմում: