«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնարկել է, որ հնարավոր է նոր պայմանագիր կնքի լոնդոնյան ակումբի հետ:
63-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին: Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Վենգերը հրաժարվեց բանակցել նոր պայմանագրի շուրջ: Լուրեր են պտտվում Արսենի հավանական հեռանալու մասին, օրինակ, «ՊՍԺ»:
Մինչդեռ այժմ, երբ մրցաշրջանը մոտենում է իր ավարտին, Վենգերը խոստովանել է, որ պատրաստ է մնալ, եթե իր աշխատանքը հաջողություն ունենա:
-Արդեն պատասխանել եմ այդ հարցին: Ես միշտ աշխատում եմ իմ պայմանագրերը: Ցանկանում եմ մնալ նաև 2014 թվականից հետո, եթե հաջողակ լինեմ, գոհ ինքս ինձնից, ակումբը՝ նույնպես: Ահա և վերջ: Ուզում եմ, որ այս ակումբը հաջողակ լինի, սա ինձ ամենաշատն է անհանգստացնում:
Ֆինանսական տեսանկյունից այժմ մենք ավելի ուժեղ ենք: Վստահ եմ, որ ակումբն ապագայի հիանալի հեռանկարներ ունի,- հայտնել է Վենգերը: The Guardian