«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ ամռանը նախատեսված վիրահատությունից հետո չի պատրաստվում գնալ թոշակի:
Շաբաթ օրը ակումբը պաշտոնապես հայտնեց, որ ամռանը 71-ամյա շոտլանդացին կենթարկվի մեջքի վիրահատության: Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի ապագայի հետ կապված Սէր Ալեքսի պլանների վրա:
-Ֆուտբոլում միշտ դժվար է բացարձակ վստահ լինել ապագայի հետ կապված, սակայն ես չեմ պատրաստվում հեռանալ այն ամենից, ինչը շատ կարևոր եմ համարում:
Այս թիմը չեմպիոն է և չի պատրաստվում թուլանալ: Մենք ավելի ուժեղ կդառնանք և եթե կարողանանք ճիշտ գործել, ապա 20-րդ չեմպիոնությունը միայն նոր՝ հաջողակ 10-ամյակի սկիզբը կլինի:
Կմնա՞մ այստեղ այդ 10-ամյակում, ցույց կտա ժամանակը,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերել BBC-ն: