«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնել է, որ չէր կասկածում տիտղոս նվաճելու վրա, երբ հեռանում էր «Արսենալից»:
Հոլանդացու 23 գնդակներն օգնեցին «կարմիր սատանաներին» ժամանակից շուտ հռչակվել չեմպիոն:
-Ես չէի տեղափոխվի, եթե կասկածներ ունենայի: Դրա փոխարեն առաջին իսկ օրվանից գործնականում վստահ էի, որ մենք տիտղոս կնվաճենք և ոչ թե մեկ-երկու տարի անց, այլ հենց իմ դեբյուտային մրցաշրջանում:
Տեսել եմ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ: Տեսել եմ, թե ինչպես են իրենց պահում, ապրում, տեսել եմ նրանց խառնվածքը: Տեսել եմ, թե ինչպես էր աշխատում անձնակազմը և ինչպես էր գործում մարզիչն իր օգնականների հետ:
Եթե համադրենք այս բոլոր տարրերը, կստացվի չեմպիոնների թիմ: Օգնում է, երբ շուրջդ այդքան շատ խաղացողներ կան, ովքեր գիտեն՝ ինչպես հաղթել,- հայտնել է վան Պերսին: The Sun