«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ 6 տարվա պայմանագրի ստորագրման մասին: Մոյեսը «Յունայթեդում» մարզչական գործունեությունը կսկսի հուլիսի 1-ից:
«Կարմիր սատանաների» հայտարարության մեջ ասվում է, որ Մոյեսի թեկնածությունը խորհուրդ է տվել անձամբ Սէր Ալեքը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից: «Յունայթեդի» ղեկավարությունը միաձայն ընդունել է այդ որոշումը:
-Երբ անհրաժեշտ էր ընտրություն կատարել, մենք բոլորս միաձայն ընտրեցինք Դևիդ Մոյեսին: Դևիդը հիանալի աշխատանքային էթիկայի է տիրապետում: Ես վաղուց եմ հիացած նրա աշխատանքով: Դեռևս 1998 թվականին նրան հրավիրեցի դառնալ իմ օգնականը:
Այդ ժամանակ նա բավական երիտասարդ էր և նոր էր սկսում կարիերան: Ոչ մի կասկած չկա, որ նա բարձր որակներ ունեցող մարզիչ է,- ասել է Սէր Ալեքսը:
-Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Շատ ուրախ եմ, որ հենց Սէր Ալեքսն է առաջարկել իմ թեկնածությունը: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ամենին, ինչ նա արել է «Յունայթեդում»: Ես գիտակցում եմ, որ դժվար է լինելու փոխարինել բոլոր ժամանակների լավագույն մարզչին,- ասել է Մոյեսը:
Ավելացնենք, որ 50-ամյա Մոյեսը դեռ 2 խաղ պետք է անցկացնի «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում և նոր միայն տեղափոխվի «Յունայթեդ»: