«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հորդորել է իր թիմին երեք անգամ անընդմեջ դառնալ Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
Ավարտելով մարզչական կարիերան՝ Սէր Ալեքսը «կարմիր սատանաների» և նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի առաջ դրել է մեծ առաջադրանք՝ հաջորդ երկու մրցաշրջաններում դառնալ չեմպիոն: Ֆերգյուսոնը վստահ է, որ «Յունայթեդը» կարող է դա անել:
-Ֆանտաստիկա է: Ձեզ համար (խաղացողների) ես ավելի ուրախ եմ, քան մեկ ուրիշի համար: Դուք անցաք այս առաջնության 38 խաղյա մարաթոնը և հաղթեցիք՝ անելով դա խաղացողների հիանալի խմբի հետ:
Սա երիտասարդ ակումբ է, որտեղ շատ են լավ երիտասարդ խաղացողները, և նրանցից շատերը դեռ ավելի լավն են դառնալու: Մեծ փորձություն է երեք անգամ անընդմեջ չեմպիոն դառնալը, սակայն մենք նախկինում արդեն արել ենք դա: Հետևաբար, ես հույս ունեմ, որ տղաները կարող են կրկնել դա,- հայտնել է շոտլանդացի մասնագետը: ESPN