«Ուիգանի» վինգեր Քալում Մակմանամանը կոճի լուրջ վնասվածք է ստացել և այժմ բաց կթողնի ոչ միայն Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, այլև նոր մրցաշրջանի սկիզբը:
Մակմանամանը, ով վերջերս կայացած Անգլիայի գավաթի եզրափակչում ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ, «Արսենալի» հետ երեքշաբթի օրը կայացած խաղի ընթացքում վնասել է կոճը: Ապաքինման համար 22-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ է երեք ամիս:
Այսպիսով, Քալումը հաջորդ ամիս չի կարող օգնել Անգլիայի երիտասարդական հավաքականին: Բացի այդ, վնասվածքը կարող է խանգարել Մակմանամանին տեղափոխվել այլ ակումբ, որովհետև «Ուիգանը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից:
Ավելացնենք, որ Քալումի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: