«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում իր նախկին ակումբ «Չելսին» ֆավորիտ կլինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:
Հաշվի առնելով Ժոզե Մոուրինյոյի հավանական վերադարձի մասին լուրերը և ամառային տրանսֆերային մեծ ծրագրերի մասին խոսակցությունները՝ Վիլաշ-Բոաշը կարծում է, որ «ազնվականները» լավ հնարավորություններ կունենան՝ հաղթելու անգլիական առաջնությունում:
-Հաջորդ մրցաշրջանում «Չելսին» ամենաուժեղ թիմն է լինելու: Չենք մոռանա այն մարզչին, ում գալուն բոլորս սպասում ենք: Նրանք արդեն լավ թիմ ունեն, սակայն ավելի կուժեղանան,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: BBC