Մարզչական կարիերան ավարտած Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ ամռանը կմեկնի ճանապարհորդության, որպեսզի Դևիդ Մոյեսը հանգիստ աշխատի:
Կիրակի օրը կայացած «Վեստ Բրոմվիչի» հետ խաղով 71-ամյա շոտլանդացին ավարտեց հրաշալի կարիերան: Այժմ Սէր Ալեքսը պատրաստվում է վիրահատության, իսկ ապաքինվելուց հետո մեկնելու է շուրջերկրյա ճանապարհորդության:
-Ճանապարհորդության ժամանակ կարելի է շատ բան անել, սակայն դրա համար առողջություն է հարկավոր, և ես հույս ունեմ, որ առողջական վիճակս լավ է լինելու:
Պատրաստվո՞ւմ եմ ես ներկա լինել ֆուտբոլային խաղերի: Հնարավոր է: Կցանկանայի ներկա լինել «Բոկա Խունիորսի» խաղին «Ռիվեր Փլեյթի» հետ, շատ եմ ցանկանում: Սա այն խաղերից մեկն է, որին ցանկանում եմ ներկա գտնվել,- հայտնել է մասնագետը: The Sun