«Ռեալ Մադրիդը» հետաքրքրվում է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի ծառայություններով:
26-ամյա բրազիլացին դիտարկվում է՝ որպես Պեպեին փոխարինող, ով կարող է 20 մլն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Չելսիի» պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո: Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը չի ցանկանում վաճառել Լուիզին, ով անցած տարվա աշնանը հինգ տարով երկարաձգեց պայմանագիրն «ազնվականների» հետ:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Բարսելոնան» նույնպես ցանկանում էր գնել Դավիդ Լուիզին: