«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն «Արսենալի» հետաքրքրությունն իր հարձակվող Ստեֆան Յովետիչի նկատմամբ անվանել է «գոյություն չունեցող»:
Համաձայն մամուլում տեղ գտած բամբասանքների՝ 23-ամյա ֆուտբոլիստը համարվում է «զինագործների» գլխավոր ամառային տրանսֆերներից մեկը: Մինչդեռ Պրադեն շտապել է հանգստացնել կրքերը՝ հայտնելով, որ չի հավատում՝ Յովետիչը տեղափոխվի «Արսենալ»:
-Այն, ինչպես ես եմ դա տեսնում, այդ հետաքրքրությունը գոյություն չունի: Ես «Արսենալից» ոչ մեկի հետ չեմ խոսել: Չեմ կարծում, որ Արսեն Վենգերը հետաքրքրվում է այս տղայով,- հայտնել է Պրադեն: ESPN