«Էվերթոնը» գլխավոր մարզչի թեկնածուների ութ հոգանոց ցուցակ է կազմել:
Դևիդ Մոյեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո, «Էվերթոնը» 11 տարվա մեջ առաջին անգամ սկսեց նոր մարզիչ փնտրել: Ինչպես պարզ է դառնում Sky Sports-ից, մերսիսայդցիների նախագահ Բիլլ Քենրայթը ընտրություն կկատարի ութ թեկնածուներից:
Թեկնածուներից երեքը «Էվերթոնի» ներքին կադրերն են. Ֆիլ Նևիլ, Դևիդ Ուեյր և Ալան Ստաբս: Ուեյրը և Ստաբսը թիմի նախկին պաշտպաններ են և արդեն որոշ ժամանակ մարզչական գործունեությամբ են զբաղվում «Գուդիսոն Պարկում»:
Ակումբը քննարկում է նաև 5 այլ մարզիչների տարբերակները, որոնցից են Վիկտոր Պերեյրան՝ «Պորտուից», Ռոբերտո Մարտինեսը՝ «Ուիգանից», Միքայել Լաուդրուպը՝ «Սուոնսիից», Մայքլ Մաքեյը՝ «Քարդիֆից» և «Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն: