«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը խոստովանել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է բարելավել իր արդյունավետությունը:
Ավարտված մրցաշրջանում Ուելբեքը խփել է ընդամենը երկու գնդակ: Չնայած դրան՝ 23-ամյա Դանիելը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին:
-Այս մրցաշրջանում ես անցկացրել եմ ինձ համար ռեկորդային թվով հանդիպումներ, իմ խաղն ավելի կայուն է դարձել, սակայն գոլերի թիվն ինձ ընդհանրապես չի ուրախացրել:
Զգում եմ, որ ինձ պարզապես կանգնեցնել չի լինի, եթե կարողանամ ավելի շատ գոլեր խփել: Ցանկանում եմ գործել հարձակման գծում և գնդակներ խփել: Եթե ես նորից ստիպված լինեմ գործել եզրերում, ապա ցանկանում եմ գոլ խփել և այդ եզրից, սակայն ես կնախընտրեի խաղալ հարձակման սուր գծում և գոլեր խփել այնտեղ,- հայտնել է ֆուտբոլիստը: MUTV