«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդի հետ մեկ տարվա պայմանագրի ստորագրման մասին:
34-ամյա պաշտպանի նախկին պայմանագիրը լրանում էր արդեն այս ամռանը: Ֆերդինանդը ֆինանսական գայթակղիչ առաջարկներ ուներ ԱՄՆ-ից և Քաթարից, սակայն նախընտրեց մնալ «Օլդ Թրաֆորդում»:
Ավելի վաղ վետերանը հայտնեց Անգլիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին՝ ակնարկելով, որ մտադիր է կենտրոնանալ ակումբում իր ելույթների վրա: Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ Ռիոն վերջապես երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: