Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Արսենալը» «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Վերջերս ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու «զինագործների» ղեկավարությունը հանդիպել են Լոնդոնում, որպեսզի քննարկեն Էշլիի տեղափոխությունն «Էմիրեյթս»:
Աղբյուրի հաղորդմամբ լոնդոնցիներն արդեն պայմանավորվել են Ուիլյամսի հետ: Ֆուտբոլիստը կնքելու է երեք տարվա պայմանագիր և ստանալու է շաբաթական 60 հազար ֆունտ: «Արսենալում» հույս ունեն, որ գործարքը կկատարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
«Սուոնսին» իր ֆուտբոլիստի համար պահանջում է մոտ 12 մլն ֆունտ, սակայն «Արսենալը» պատրաստվում է սկսել բանակցությունները 8 մլն ֆունտից: Արսեն Վենգերը ենթադրում է, որ վերջնական արդյունքում տրասնֆերային արժեքը կկազմի 10 մլն: