Այսօր առավոտյան «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղ են անցկացրել ամերիկյան Սենտ-Լուիզ քաղաքում: «Կապույտները» խաղի ընթացքում ունենալով երեք գնդակի առավելություն՝ զիջել են 3:4 հաշվով:
Չնայած «քաղաքայինների» հաջող մեկնարկին, «Չելսին» կարողացավ արագ գոլ խփել: Խուան Մատայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Դեմբա Բան: «Ազնվականների» երկրորդ գնդակը խփեց Սեզար Ասպիլիկուետան:
Ընդմիջմանը, ինչպես մնացած այլ ընկերական խաղերում, այստեղ էլ շատ փոփոխություններ եղան, ինչն էլ ազդեց խաղի վրա: Երկրորդ խաղակեսում Օսկարի գոլից հետո «Սիթին» չորս գնդակ ուղարկեց «Չելսիի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Միկա Ռիչարդսը և Խավի Գարսիան:
Ավելացնենք, որ թիմերը մայիսի 25-ին ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն Նյու-Յորքում:
Գոլեր. Բա՝ 14, Ասպիլիկուետա՝ 45ր, Օսկար՝ 53ր, Գարսիա՝ 63ր, Ջեկո՝ 64ր, 84ր, Ռիչարդս՝ 90+1ր