«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պաշտոնապես հայտնել է Ռաֆայել Բենիտեսին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Նախորդ շաբաթ Բենիտեսն իր վերջին հանդիպումներն անցկացրեց «Չելսիի» ղեկին: Այժմ Ռաֆայելը կաշխատի իտալական ակումբում, որը մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում:
-Ռաֆայել Բենիտեսը «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչն է: Նա հիանալի մարդ է՝ հարուստ փորձով,- թվիթերյան իր էջում գրել է Դե Լաուրենտիսը: