«Տոտտենհեմի» բազմաչարչար կիսապաշտպան Դևիդ Բենթլին մտադիր է այս ամռանը հեռանալ ակումբից:
Անցած մրցաշրջանի առաջին հատվածում 28-ամյա Բենթլին վարձակալությամբ հանդես է եկել «Ռոստովում», իսկ մրցաշրջանն ավարտել է իր նախկին ակումբում՝ «Բլեքբեռնում»: Այժմ վինգերը նորից վերադառնում է «Տոտտենհեմ»:
Այնուամենայնիվ, Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը չի պատրաստվում մնալ լոնդոնյան ակումբում, որի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը նրան չի տեսնում իր ծրագրերի մեջ:
Sky Sports-ի փոխանցմամբ, Դևիդի համար կարող են պայքարել «Վեստ Բրոմվիչը», «Վեստ Հեմը» և «Ուիգանը»: